• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Նյու Դելիում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի 18-րդ տարեկան համաժողովին

05 դեկտեմբերի, 2025
ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Նյու Դելիում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի 18-րդ տարեկան համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ից 5-ը Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի 18-րդ տա­րե­կան համաժողովի շրջանակում անցկացվող Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հան­դի­պմանը։ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավար Հասան Զարիրի հետ վարել է համաժողովը։
Հանդիպմանը ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքների կարևորությունը տարածաշրջանի երկների համար՝ հատկապես դրանց նշանակությունը հարկային եկամուտների հավաքագրման, հարկային կարգապահության բարձրացման և ապօրինի հարկային հոսքերի դեմ պայքարի տեսանկյունից։
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է նաև, որ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման ստանդարտների ներդրումն այլընտրանք չունեն և Հայաստանը եղել և շարունակելու է մնալ առաջամարտիկ այս ստանդարտների ներդրման և շարունակական լավարկման հարցում։ 
 
Բարձրաստիճան պանելային քննարկմանը ՊԵԿ նախագահը ներկայացրել է Ասիայի տարածաշրջանում տեղեկությունների փոխանակման ստանդարտների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, անդրադարձել նաև ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման ստանդարտի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝  կարևորելով հատկապես ստացված տեղեկությունների օգտագործման արդյունավետությանն առնչվող հայեցակարգերի և ուղղությունների մշակման անհրաժեշտությունը:
Էդուարդ Հակոբյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առանց տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման հարթակներին մասնակցության, հնարավոր չի լինի հասնել հարկային թափանացիկության այնպիսի մակարդակի, որը թույլ կտա տնտեսական գործունեության արդյունքում առաջացած հարկերը վճարել այն երկրներում, որտեղ իրապես իրականացվել է:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: